Բարի օր Հասարակություն 

«ՎԵՏՕ»-ն դիմել է Վեհափառին՝ հանդիպելու խնդրանքով

analitik.am

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը դիմել է  Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին․

«Վեհափառ Տեր,
Շուրջ երկու տարի է՝ Հայաստանում հպարտության մահացու մեղքն է իշխում: Հանրությանը ալեկոծած, պառակտած ու բաժանած մարդկանց մի խումբ պետությունը հասցրել է աղետալի կործանման եզրին: Ապաշնորհ կառավարման վնասներին ավելացել է համավարակի մահաբեր տարածումը:

Մարդիկ մոլորված են և չգիտեն՝ որն ընտրել՝ իրենց հանապազօրյա հացի խնդրի լուծման ճանապարհով վարակվելու և մահանալու վտանգի տակ հայտնվե՞լ, թե՞ փակվել և ինքնամեկուսանալ՝ առանց նյութական որևէ աջակցության ու հույսի:

Հայաստանում իշխանություն կրող մարդիկ, փոխանակ զբաղվեն այդ կենսական խնդիրների լուծմամբ, ջանք ու եռանդ չեն խնայում՝ գիշեր-ցերեկ աղետի մեղավորության ծանրությունը հասարակ մարդկանց վրա փոխանցելու:

Մեր հայրենիքի համար այս ծանր պահին որդիական հնազանդությամբ Ձեր օգնությանն ու խորհրդին ենք ապավինում: Դիմում ենք խնդրանքով՝ հանդիպել Ձեզ հետ և քննարկել՝ Ձեր խորհրդով ու աջակցությամբ այս ծանր իրավիճակից մեր փխրուն պետականությունը դուրս բերելու հույսով:

Ձեր հայրապետական օրհնությանը կարոտ՝ «ՎԵՏՕ» շարժման հիմնադիրներ»։

 

Նույն շարքից