Հասարակություն 

Բոլոր-բոլորին քաջալերում եմ վեր հանել դրական հույզեր պատճառող որևէ զբաղմունք ու զբաղվել դրանով․ Ռուբեն Մելիքյանի «առաջարկը»

analitik.am

Գլոբալ առումով հոգեբաններն արդեն ահազանգում են կորոնա-դեպրեսիայի ծանր ալիքի մասին՝ պայմանավորված կյանքի սովորական ընթացքից շեղվելու ու գլոբալ անորոշության հետ։ Ֆեյսբուքի իր էջում գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Որպես նախականխիչ միջոց՝ մասնագետներն առաջարկում են ավելի շատ զբաղվել դրական հույզեր պատճառող բաներով։ Եվ ահա, անսալով այդ մասնագիտական խորհրդին՝ մտածում եմ՝ նստեմ ու մի օրենքի նախագիծ գրեմ։

Միաժամանակ, բոլոր-բոլորին քաջալերում եմ վեր հանել դրական հույզեր պատճառող որևէ զբաղմունք ու զբաղվել դրանով։

Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ կտայի մի ինչ-որ անանուն հոդված գրել սեփական թերթում, Արթուր Վանեցյանին՝ հարցազրույց տալ ու չպատասխանել ոչ մի հարցի, Հրաչյա Հակոբյանին՝ ևս 2-3 ինքնաթիռ ուղարկել Վորոնեժ, Տիգրան Ավինյանին՝ 24 ժամով արգելել բոլոր-բոլոր տնտեսվարողների գործունեությունը, Սերժ Թանկյանին՝ երգ գրել անընդհատ բարձրախոսներից լսվող «Ձեզ հետ խոսում է ՀՀ կառավարությունը. հանրապետությունում կորոնավիրուսի համավարակ է…» տեքստի բառերով, Վարդգես Գասպարիին՝ մի հով տեղ պառկել ու գոռալ՝ «սրիկա՜, տակա՜նք», Վահե Գրիգորյանին՝ ևս մի անգամ երդվել որպես ՍԴ նախագահ՝ հայելու առջև, Սիլվա Համբարձումյանին՝ գնալ քննչական ու ևս 2-3 դանոս գրել կաշառք տալու մասին, պատգամավոր Գոռին (ազգանունը, ներող լինի՝ չեմ հիշում)՝ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալ ամբողջությամբ գրաբարով, Սասուն Խաչատրյանին՝ օլոմբա մեղադրանքով քաղաքական հետապնդում հարուցել հերթական ընդդիմախոսի նկատմամբ, Սասուն Միքայելյանին՝ այցելել Իվանյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ Մարտունի քաղաքում բացել պլյաժ, Արմեն Սարգսյանին՝ ստորագրել հերթական խայտառակ օրենքը, Արտուշ պապիկին՝ գնալ Ցեղասպանության հուշահամալիր, Վահագն Հովակիմյանին՝ գնալ ընտրատեղամաս ու «Այո» քվեարկել, Լյուսի Քոչարյանին՝ գրել սեռական բռնության մասին հերթական հեքիաթը, Ջոնի Բրջոնիին՝ պահարանում պարել հնդկական, նոր Երևան եկած հնդիկներին՝ տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը, Նարեկ Մալյանին՝ գնալ ոստիկանություն բացատրություն տալու...»։

Նույն շարքից