Միջազգային Քաղաքականություն 

Կանադայի վարչապետը 21 վայրկյան լուռ կանգնել է ԱՄՆ-ում անկարգությունների մասին հարցից հետո

analitik.am

 

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն լռել է ԱՄՆ-ում անկարգությունների մասին հարցից հետո: Այս մասին հայտնում է RT-ն:

Ճեպազրույցի ընթացքում Թրյուդոյին հարցրել են, թե ինչպես կմեկնաբանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փողոցներում զինված զորք մտցնելու ցանկությունը: Ի պատասխան՝ քաղաքական գործիչը 21 վայրկյան լուռ կանգնել է և ասել. «Մենք բոլորս հետևում ենք, թե ինչ է կատարվում Միացյալ Նահանգներում»:

Երեկ՝ հունիսի 3-ին, Թրամփը կոչ է արել զինված զորք մտցնել Նյու Յորքի փողոցներ: ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հրաժարվել է օգտագործել երկրի ներսում գտնվող բանակային ստորաբաժանումները:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահը փոխել է իր որոշումը: Նա ասել է, որ երկրում անկարգությունները մեղմելու համար բանակը ներգրավելու անհրաժեշտություն չկա:

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են ԱՄՆ մի շարք քաղաքներում Ջորջ Ֆլոյդի մահից հետո, ով մահացել է մի քանի ժամ անց՝  ոստիկանների կողմից իրականացրած կոշտ ձերբակալությունից հետո:

Հանրահավաքներն ուղեկցվում են վանդալիզմով, թալանով և ոստիկանության վրա հարձակումներով:

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ ոստիկանության հետ ցանկացած բախում և անվտանգության ուժերին սպառնալիքները համարվելու են որպես ներքին ահաբեկչական գործողություններ:

 

Նույն շարքից