Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Կա մի վտանգավոր տենդենց. Արսեն Թորոսյանը խոսեց արտադրամասերում կորոնավիրուսի դեպքերի մասին

analitik.am

 

Ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը հասնում է 391-ի, ծայրահեղ ծանր՝ 59, իսկ թոքերի օդափոխության սարքերին միացված է 15 հոգի: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նաև կա մի վտանգավոր տենդենց, որ դեպքեր են լինում տարբեր արտադրական կոլեկտիվներում: Փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է մեծ բռնկում լինի: Փաստացի մարտի սկզբին արձանագրված օջախներից մեկի պատճառով էր, որ վարակը շատ արագ տարածվեց երկրում, այն ևս արտադրամասից էր: Հիմա կարող ենք նմանատիպ սցենար ունենալ: Դրա համար կարևոր է, որ արտադրական ձեռնարկություններում բոլոր կանոնները պահպանվեն»,-ասաց նախարարը:

«Լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների իրավիճակը: Այս արձանագրված դեպքերի մոտ 15-20 տոկոսը հոսպիտալիզացիայի կարիք են ունենում, մյուսները մնում են տանը՝ հսկողության տակ: Մենք ամենօրյա ռեժիմով պացիենտներին տեղավորում ենք մահճակալներին: Կարևոր է, որ թվերի էական անկում լինի, որպեսզի որևէ մեկին չթողնենք առանց բուժօգնության: Հակառակ դեպքում այդ ամենն ապահովելը շատ բարդ է լինելու»,-հավելեց նա:

 

Նույն շարքից