Հասարակություն Տեսանյութեր 

Ազգային ժողովն այսօր ոնցոր լինի ՀՀ գենշտաբը. Սասուն Միքայելյան

analitik.am

 

Ազգային ժողովն այսօր ոնցոր լինի ՀՀ գենշտաբը: Այստեղ ամենահասանելի տեղն է, որտեղ մարդիկ իրար լսում են ու կարծիք հայտնում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Պետք չէ խուճապի մատնվել, կա խնդիր, իրավիճակ: Պատերազմական ժամանակաշրջանում, ինչքան էլ պլանավորված հարձակում լինի, իրավիճակի դեպքում հրամանատարն է որոշում՝ որ ուղղությամբ գնալ, ինչ անել: Մենք այսօր մի տեսակ մեր ժողովրդին պանիկայի մեջ ենք գցում, պետք չէ նման բան անել: Պլյուս դրան մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի»,-ասաց նա:

Միքայելյանի խոսքերով, այսօր ժողովրդի համախմբվածությունը, Ազգային ժողովի համախմբվածությունն առավել քան երբեք անհրաժեշտ է. «Խնդրում եմ, եկեք համախմբված ձևով: Լուրջ իրավիճակ է ամբողջ աշխարհում: Խնդիրը մեկ բառ ավել-պակաս ասելը չէ, մեկին դուր գալ-չգալը չէ: Կարևորն այս իրավիճակից դուրս գալն է»:

Նույն շարքից