Հասարակություն 

Կառավարության կիսահղի որոշումները

analitik.am

Կառավարության կիսահղի որոշումները.

Կորոնավիրուսային հիվանդության հետ կապված ՀՀ իշխանություններն ընդամենը երկու մարտավարություն կարող են ունենալ՝ կամ երկիրը տոտալ փակել երկու-երեք շաբաթով, կամ այլևս չվերահսկել հիվանդության տարածումը և ամեն ինչ թողնել բնական ընթացքին։ Մնացած ամեն ինչը, կիսահղի որոշումներ են, որոնց արդյունքը նույն իմ նշած երկրորդ տարբերակն է։

Ընդ որում, վարակի տարածման ազատ թողնելու սցենարից դեռ հնարավոր էր խուսափել երկու շաբաթ առաջ։ Բայց, ինչպես միշտ, կիսահղի մեր կառավարությունն ամեն տեղ ու ամեն ինչում ուշանում է։ Ո՛չ իրենց սահմանափակումներին են կարողացել տեր կանգնել, ո՛չ էլ այդ սահմանափակումների ռեժիմի թուլացման ձևերին ու հետևանքներին։ Իսկ հիմա փաստացի գնում են իմ նշած երկրորդ սցենարով՝ առանց դրա մասին բաց հայտարարություն անելու։ Այսինքն, մարդկանց խաբելով։ Որովհետև վախենում են խոստովանել։ Ու որպեսզի այդ սուտն էլ չբացահայտվի, մարդկանց ստիպում են, օրինակ, դիմակ կրել փողոցում զբոսնելիս, կամ սեփական ավտոմեքենայում միայնակ երթևեկելիս։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նույն շարքից