Հասարակություն Պատահարներ 

Դանակահարություն՝ Աջափնյակում․ Մաշտոցի բաժնի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

analitik.am

Հունիսի 3-ի գիշերը կրծքավանդակի շրջանում դանակահարված վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ։ Այս մասին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդը բուժհաստատություն է տեղափոխվել Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշինի փողոցի բնակարաններից մեկից։ Տանը հայտնաբերվել են արնանման հետքեր, արնոտ դանակ և այլն։

Տեղում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Մաշտոցի բաժնի ոստիկանները փաստական տվյալներեն  ձեռք բերել, որ տուժողն ու 55-ամյա մի տղամարդ միասին հաց են կերել, ինչի ընթացքում կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ։

Կասկածվողը նույն թաղամասում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Բնակարանում հայտնաբերված արնանման հետքերով դանակը, որը նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է, առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Նույն շարքից