Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ եթե կորոնավիրուսով վարակվում ես ու բուժվում, մեկ տարով իմունիտետ ես ձեռք բերում

analitik.am

 

Իրականում մեր խնդիրն այն չէ, որ հիվանդությունները զրոյացնենք ու բացառենք, որ հիվանդություններ չլինեն, դա այնքան էլ ադեկվատ նպատակ չէ: Մեր խնդիրն այն է, որ հիվանդությունները գրանցվեն մեր առողջապահական համակարգի կարողություններին համապատասխան: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անցած տարվա և այս տարվա առաջին 6 ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս՝ երբ մենք կարողանում ենք սպասարկել կորոնավիրուսով մեր հիվանդներին, մեր բոլոր հիվանդներին, մահացության ընդհանուր թվի նվազում ենք ունենում:

Երբ այդ հիվանդությանը հնարավորություն չենք տալիս գալ մի կետի վրա կենտրոնանալ այնքան, որ տասնյակ հազարներ հիվանդանան, դա մեր տնտեսական, առողջապահական համակարգերի համար շատ ավելի տանելի է դառնում և ի վերջո մենք հնարավորություն ենք ստանում ձեռք բերել իմունիտետ այդ հիվանդության նկատմամբ»,-ասաց նա:

«Եթե հաջողվի ես, մեր ընտանիքն ասիմպտոմ մինչև վերջ տանենք, մի պահի թեստ անենք ու տեսնենք, որ բացասական է, մենք առաջիկա մեկ տարում կվերադառնանք լիարժեք կյանքի: Արփին արդեն կարող է գնալ մանկապարտեզ, կարող ենք մեր հարազատների հետ շփվել՝ իմանալով, որ մենք նրանց չենք վարակել, մենք էլ չենք վարակվելու:

Բայց խնդիրն այն է, որ այս պրոցեսը պետք է պահենք կառավարելի: Դրա համար ամեն ինչ պետք է անել այլոց չվարակելու համար, առաջնորդվելով կանխավարկածով, որ վարակված ես ու պետք է չվարակես այլոց»,-հավելեց վարչապետը:

Այն, որ կորոնավիրուսով վարակվելուց ու բուժվելուց հետո առնվազն մեկ տարով իմունիտետ ես ձեռք բերում, թերևս նորություն է:

Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ուղիղ եթերում մի քանի անգամ կրկնեց, որ այսօրվա ամբողջ ասելիքը պետք է տեսնել մեկ ամբողջականության մեջ, պետք չէ առանձին-առանձին դիտարկել: Ուստի, հորդորում ենք նայել ամբողջական տեսանյութը:

 

Նույն շարքից