Քաղաքականություն 

Ինչպես հիմա, այնպես էլ՝ նախկինում, դուք զբաղված եք եղել ձեր անձնական խնդիրների լուծմամբ. իմքայլական պատգամավոր

analitik.am

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Սիմոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կոռոնավարակի ճգնաժամի ժամանակ, հատկապես էն պարագայում, երբ վարակված է նաև երկրի ղեկավարը, քաղաքական ցնցումների յուրաքանչյուր փորձ պետք ա որակվի՝ դավաճանություն:

Եվ հիշեք, հարգելիներս, երկրի ղեկավարը շուտով կապաքինվի, իսկ ձեր վարակի հնարավորությունը դեռ առջևում է, ու ոչ միայն կոռոնավիրուսային`առջևում է նաև քրեական վարակի իրավական բուժումը:

Այո՛, ժամանակին էլ չեք պահպանել սահմանված կանոնները, որովհետև ինչպես հիմա, այնպես էլ նախկինում դուք զբաղված եք եղել ձեր անձնական խնդիրների լուծմամբ»:

Նույն շարքից