Հասարակություն 

Կանադայի վարչապետը ծնկի է իջել ի հիշատակ Ջորջ Ֆլոյդի

analitik.am

 

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցել է ռասիզմի և ոստիկանության բռնությունների դեմ գործողություններին նվիրված ակցիային և ծնկի է իջել ի հիշատակ Միննեապոլիսում մահացած ամերիկացի Ջորջ Ֆլոյդի: Այս մասին հայտնում է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը:

«Ծնկի գալով՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն միացել է հազարավոր ցուցարարների»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դիմակով վարչապետը 8 րոպե 46 վայրկյանում ծնկի է իջել մի քանի անգամ: Հենց այդքան է տևել «Ֆլոյդի խոշտանգումները՝ ոստիկանության սպա Դերեկ Շավենի ծնկի տակ»:

 

 

Նույն շարքից