Քաղաքականություն 

Պարոն Ծառուկյանի հայտարարությունը կարելի է ուրախալի անվանել. Ալեն Սիմոնյան

analitik.am

 

«Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել է նաև Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունը, որ կառավարությունն ամբողջ կազմով պետք է փոխվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքերով, աշխարհում իշխանությունը փոխում է միայն ժողովուրդը. «Դա Գագիկ Ծառուկյանի անձնական կարծիքն է, որը հիմնված է նախկին հիշողության վրա, երբ համագործակցում էր Հանրապետական կուսակցության հետ:

Նման հայտարարություններով միգուցե ինչ-որ սակարկումների, խոսակցությունների, ինչ-որ բանի սկիզբ էր դնում: Սա այդ դեպքը չէ: Իսկ մնացածի մասով կտեսնենք, թե ինչ կլինի քաղաքական դաշտում և համացանցում տեղ գտած լուրերի մասով»:

Սիմոնյանը նշեց, որ Ծառուկյանի հայտարարությունը կարելի է ուրախալի անվանել. «Այն, ինչ տեղի է ունենում, կորդինատների ճշտում է քաղաքական դաշտում:

Հեղափոխությունը բոլորին հնարավորություն է տվել զրոյից սկսել, ովքեր օգտվեցին, օգտվեցին, ովքեր ոչ՝ ոչ: Մեր միակ ու հուսալի գործընկերը ՀՀ քաղաքացիներն են, ում հետ մեր համագործակցությունը շարունակվելու է»:

 

Նույն շարքից