Հասարակություն 

Նման համակարգ տեղադրված չէ անգամ մասնավոր շատ ընկերություններում. ԱԺ աշխատակազմի ղեկավար

analitik.am

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը հայտնում է, որ այս անգամ ավտոմատացման է ենթարկվել մարդկային ռեսուրսների կառավարման ողջ գործընթացը, որը գերժամանակակից, նորարարական լուծումների և արհեստական բանականության կիրառման շնորհիվ անձնակազմի կառավարման գործառույթների վրա ծախսվող աշխատաժամանակը կրճատելու է առնվազն 30-40%-ով։ Նման համակարգ տեղադրված չէ անգամ մասնավոր շատ ընկերություններում:

Համակարգը բաղկացած է հետևյալ բլոկերից․
1. Կադրերի հավաքագրման բլոկ
2. Կադրերի կառավարման բլոկ
3. Մրցույթների և ատեստավորումների կազմակերպման բլոկ
4. Կադրային ռեզերվ
5. Հաշվետվությունների և վերլուծական բլոկ։

Հատկապես ցանկանում եմ մատնանշել ավտոմատացված մի շարք գործառույթներ, որոնք էական ազդեցություն են թողնելու ընդհանուր համակարգի արդյունավետության վրա։
• Թափուր հաստիքի դիմորդների ցանկից համակարգն ավտոմատ կերպով առանձնացնելու է առավելագույն համապատասխանությունն ապահովող թեկնածուներին (արհեստական ինտելեկտ)։
• Թեստավորումը, քննության հանձնումը և ատեստավորումն իրականացվելու են ավտոմատացված կերպով։ Անձնակազմի կառավարման մասնագետը կկարողանա ցանկացած թվով թեկնածուների կամ աշխատակիցների ուղարկել քննության հղումը և արդյունքները տեսնել համակարգում։
• Հարցազրույցի հրավերի ուղարկումը և ժամի հաստատումն իրականացվելու է ավտոմատ կերպով։ Թեկնածուները HR Bot-ից ստանալու են հրավերը և հնարավորություն են ունենալու ընտրել իրենց հարմար օրը և ժամը ։

• Նոր ընդունված աշխատակիցների ադապտացիան կազմակերպվելու է ավտոմատ կերպով։ HR Bot-ը հերթականությամբ ներկայացնելու է հաստիքի առանձնահատկությունները, գործող կանոնակարգերը, այլ նյութեր և ըստ անհրաժեշտության իրականացնելու է ատեստավորում։
• Անձնակազմի կառավարման մասնագետը պարբերաբար հիշեցում է ստանալու անձնակազմի կարիերայի կառավարման միջոցառումների շրջանակում պլանավորված գործողությունների վերաբերյալ։
• Ձևավորվելու է կադրային ռեզերվ, որտեղից հեշտությամբ հնարավոր է լինելու գտնել թափուր հաստիքներին համապատասխանող թեկնածուներ։
• Ավտոմատ ուղարկվող հարցաթերթիկների միջոցով կատարվելու է ազատումների պատճառների բացահայտում և համապատասխան վերլուծություն։
• Հաշվետվությունների և վերլուծությունների բլոկում ցանկացած պահի հնարավոր է լինելու տեսնել կադրային կարևորագույն բոլոր ցուցանիշների դինամիկան։

Նույն շարքից