Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Ռուսաստանում գրիպի դեմ պատվաստումները կսկսվեն օգոստոսից․ ՌԴ ԱՆ

analitik.am

Ռուսաստանում  գրիպի դեմ պատվաստումը կարող է սկսվել օգոստոսին, արտադրողներն արդեն պահեստավորում են անհրաժեշտ քանակությամբ դեղամիջոցներ։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է  Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Կառավարությունն արդեն տվել է կարգավորող փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ էին բոլոր պայմանագրերը կնքելու համար: Արտադրողներն այսօր գրիպի պատվաստանյութ են արտադրում: Եվ մենք նախատեսում ենք պատվաստումներ սկսել արդեն օգոստոսին։ Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակը՝ ցանկալի է գործընթացը սկսել մինչ հիվանդացության աճը։ Հատկապես օգտվել է պետք տաք ժամանակահատվածից», - ասել է նա շաբաթ օրը « Ռուսաստան -24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նախարարի խոսքով ՝ գրիպի պատվաստումները կավարտվեն մինչև սուր շնչառական հիվանդությունների սեզոնի սկիզբը:

Նույն շարքից