Միջազգային 

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Լիբիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ

analitik.am

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Լիբիայում տեղի ունեցող զարգացումներ: Նա, մասնավորապես, նշել է.

«Մենք շարունակում ենք հետևել Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին և հավատացած ենք, որ քաղաքական երկխոսությունը պայմաններ կստեղծի Լիբիայում ճգնաժամի հաղթահարման և հարատև խաղաղության հաստատման համար։ Այս տեսակետից Հայաստանը ողջունում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախաձեռնությունը՝ Լիբիայում հրադադարի հաստատման և հակամարտող կողմերի միջև քաղաքական երկխոսություն սկսելու ուղղությամբ։

Հույս ենք հայտնում, որ Լիբիայում հակամարտող բոլոր կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ հանուն Լիբիայի ժողովրդի բարօրության և անվտանգության, տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման»:

Նույն շարքից