Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ում անհանգստացած են Բայդենի առողջության համար

analitik.am

 

Առաջիկա ԱՄՆ ընտրություններում գործող նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական հակառակորդ Ջո Բայդենը կարող է վարակվել կորոնավիրուսով, քանի որ չի ձեռնարկում բավարար կանխարգելիչ միջոցառումներ: Այս հանգամանքն անհանգստացրել է փորձագետներին, փոխանցում է «The Washington Post»-ը:

Նշվում է, որ Բայդենի շտաբում հիմնականում կրում են դիմակներ և պահպանում սոցիալական հեռավորությունը: Նախկին փոխնախագահն օգտագործում է նաև ձեռքերն ախտահանելու միջոցներ և փորձում է անցկացնել բացօթյա միջոցառումներ: Սակայն, ո՛չ քաղաքական գործիչը, ո՛չ նրա շրջապատը, ո՛չ էլ նրա հետ հանդիպումների մասնակիցները կորոնավիրուսի թեստ չեն հանձնել:

Ըստ բժիշկ Իրվին Ռեդլեների, ով նախկինում պատասխանատու էր Բայդենի առողջության համար, ձեռնարկված միջոցները կարող են բավարար չլինել 77-ամյա քաղաքական գործչի պաշտպանության համար․ «Եթե ներկա են 25 հոգի և թեկնածուն, որևէ պատճառ չկա, որ հնարավոր չլինի թեստավորել այս բոլոր մարդկանց միջոցառումից մեկ օր առաջ կամ առավոտյան»,-ասել է Ռեդլեները:

 

Նույն շարքից