Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ առևտրաշրջանառությունը` Հայաստանի և Ադրբեջանի հետ

analitik.am

 

2020թ․ առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանը ԱՄՆ 165-րդ առևտրային գործընկերն է՝ $28.37 միլիոն ընդհանուր առևտրի ծավալով։

Դա 16․94%-ով ավելի ցածր ցուցանիշ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածի կտրվածքով Հայաստանը ԱՄՆ 167-րդ առևտրային գործընկերն էր։

ԱՄՆ-ից արտահանումները դեպի Հայաստան կազմում են $8.01 միլիոն, իսկ Հայաստանից ԱՄՆ ներկրումները $20.36 միլիոն։

ԱՄՆ-ի առևտրային պակասորդը Հայաստանի հետ կազմում է $12.35 միլիոն։

Ամերիկայից արտահանումները Հայաստան նվազել են 64.06%-ով, մինչդեռ Հայաստանից ԱՄՆ ներկրումները՝ աճել 71.56%-ով։

ԱՄՆ-ից Հայաստան արտահանումները՝

1․ Ադամանդ- $1․65 միլիոն

2․ Վինիլային քլորիդի պոլիմերներ- $412․335

3․ Վերադարձված արտահանումներ- $410,267

4․ Մարդատար ավտոմեքենաներ- $406,930

5․ Ծանր տեխնիկայի մասեր- $369,086

6․ Բջջային հեռախոսներ և դրա հետ կապված սարքավորումներ- $304,834

7․ Ոսկի- $300․000

8․ Ռետինե անվադողեր- $291,648

9․ Զարդեր, մասեր- $244,450

10․ Բժշկական սարքավորումներ- $204,728

Հայաստանից ԱՄՆ ներկրումները

1․ Ալյումինե թիթեղներ <0․2մմ հաստությամբ- $11.6 միլիոն

2․ Զարդեր, մասեր- $1.41 միլիոն

3․ Ադամանդ- $1.36 միլիոն

4․ Ռոմ, ջին, օղի, այլ խմիչքներ- $733,063

5․ Տղամարդկանց կամ տղաների վերարկուներ- $603,435

6․ Գինի- $551,921

7․ Սառնարաններ, սառցարաններ- $530․001

8․ Կանանց կամ աղջիկների վերարկուներ- $508,573

9․ Վերադարձված արատահանումների ավելացված արժեք- $341,312

10․ Ցածր արժեքային ներմուծման գնահատումները- $301,666

Միևնույն ժամանակ Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի առևտուրը 2020թ․ առաջին 4 ամիսների ընթացքում հասել է $82․51 միլիոնի՝ 35․41%-ով ավելի շատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

ԱՄՆ արտահանումներն Ադրբեջան ավելացել են 28․56%-ով՝ կազմելով $65․92 միլիոն, մինչդեռ Ադրբեջանից ԱՄՆ ներկրումները աճել են 71․69%-ով և կազմել $16․6 միլիոն։ Ադրբեջանի հետ ԱՄՆ ավելցուկը կազմել է $49․32 միլիոն։

Հունվար-ապրիլ ամիսների տվյալներով, Ադրբեջանն ԱՄՆ-ի 131-րդ առևտրային գործընկերն է։

Նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում Ադրբեջանը 126-րդն էր։

ԱՄՆ-ից Ադրբեջան արտահանումները

1. Քաղաքացիական ինքնաթիռներ, պահեստամասեր- $15․72 միլիոն

2. Ծանր տեխնիկայի մասեր- $7․44 միլիոն

3. Կապակցող նյութեր կաղապարի համար, քիմիական ապրանքներ- $3․11 միլիոն

4. Դիզելային շարժիչներ- $3 միլիոն

5. Զանազան մեքենաներ, մասեր- $2․91 միլիոն

6. Ճեպազդիչ փոխարկիչներ, օդի զտիչներ, յուղի զտիչներ և այլն- $2.5 միլիոն

7. Փականներ, ծորակներ խողովակների և ցիստերների համար- $2.38 միլիոն

8. Պլաստմասսայից խողովակներ, փողրակներ և արմատուրա- $2․25 միլիոն

9. Էներգետիկ մատակարարումներ, տրանսֆորմատորներ- $2.01 միլիոն

10. Մարդատար մեքենաներ- $1.72 միլիոն

Ադրբեջանից ԱՄՆ ներկրումները

1.Վերադարձված արատահանումների ավելացված արժեք- $12․15 միլիոն

2.Ալյումինե թիթեղներ >0․2մմ հաստությամբ- $2․77 միլիոն

3.Էլեկտրական բռնկման սարքավորումներ- $532,774

4.Կենդանիների կերակրման պատրաստուկներ- $188,130

5.Կահույք, մասեր- $178,325

6.Էներգետիկ մատակարարումներ, տրանսֆորմատորներ- $167,582

7.Մրգային և բանջարեղենային հյութեր, չհարստացված - $140,637

8.Հնարժեք իրեր- $90,598

9.Չմշակված ծխախոտ- $87,809

10.Բժշկական սարքավորումներ- $80,012

Armenian Center for American Studies

Նույն շարքից