Միջազգային 

Թրամփն իր նախընտրական արշավները կվերկսվի ստրկության ավարտի օրը

analitik.am

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սկսում է իր առաջին նախընտրական քարոզարշավը հենց այն օրը, երբ աֆրոամերիկացիները նշում են ստրկության ավարտը՝ գրում է BBC-ն:

 Թրամփի նախընտրական շտաբը հայտարարել է, որ հանրապետական կուսակցությունը հպարտ է Քաղաքացիական պատերազմում իր կատարած դերի և ստրկությանը վերջ դնելու համար։

Այս հայտարարությանը նախորդել են օրեր շարունակ ռասայական խտրականության դեմ կազմակերպվող ցույցերը, որոնց առիթ էր հանդիսացել Մինեապոլիսում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը։

Նախընտրական առաջին արշավի վայրը նշելիս Թրամփը շեշտել է, որ Օկլահոմայում գրանցվել է կորոնավիրուսի 7500 դեպք՝ երկրում ամենաքիչը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները նախատեսված են նոյեմբերին։ Դեմոկրատական կուսակցության կողմից Դոնալդ Թրամփի մրցակիցն է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը։

Նույն շարքից