Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Զելենսկին անցել է աշխատանքային հատուկ ռեժիմի՝ կորոնավիրուսով վարակված կնոջ պատճառով

analitik.am

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցել է աշխատանքային հատուկ ռեժիմ՝ կորոնավիրուսով վարակված իր կնոջ՝ Ելենայի պատճառով: Այս մասին հաղորդվում է պետության ղեկավարի աշխատակազմի կայքում:

Ըստ Ուկրաինայի Սահմանադրության, Ուկրաինայի նախագահը չի կարող իր լիազորությունները փոխանցել որևէ մեկին: Այդուհանդերձ Զելենսկիի առողջական վիճակը թույլ է տալիս նրան կատարել իր պաշտոնական պարտականությունները: Նշվում է, որ երկրի նախագահն ամեն օր կորոնավիրուսի թեստ է հանձնելու, բոլոր խորհրդակցությունները կանցկացվեն առցանց, առաջիկա օրերին անձնական հանդիպումները կբացառվեն:

Նաև Զելենսկին ժամանակավորապես չի մասնակցի զանգվածային միջոցառումներին, Կիևից դուրս նրա ուղևորությունները չեղյալ են հայտարարվել, իսկ թիկնազորի և ամենամոտ օգնականների հետ շփումները նվազեցվել։

 

Նույն շարքից