Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Հունգարիայի խորհրդարանը քվեարակել է վարչապետին կորոնավիրուսի դեմ պայքարի համար տրված արտակարգ լիազորություններից զրկելու օգտին

analitik.am

Հունգարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար վարչապետ Վիկտոր Օրբանին տրված արտակարգ լիազորությունները դադարեցնելուն: Այս մասին հայտնում է tert.am-ը։

Ինչպես փոխանցում է BBC News-ը, օրենսդիրները միաձայն խնդրել են կառավարությանը չեղարկել արտակարգ դրության իրավիճակը և Օրբանի՝ կառավարելու արտակարգ լիազորությունները:

Ակնկալվում է, որ կառավարությունն այդ միջոցները կչեղարկի մինչև շաբաթվա ավարտը: Ընդդիմադիր խմբավորումները մտահոգություն են հայտնում, որ վարչապետի վարչակազմը մեծապես ընդլայնել է իր իշխանությունը համաճարակի ընթացքում:

Հունգար առաջնորդի կառավարումից դժգոհ հասարակական կազմակերպությունները մտավախություն են հայտնում, որ այդ քվեարկությունը «տեսողական խաբկանք» է միայն, և որ վերջինիս իշխանությունն էլ ավելի է ընդլայնվել, քան ճգնաժամից առաջ էր:

Վարչապետն, իր հերթին, շեշտել է, որ արտակարգ լիազորությունները հնարավորություն են տվել իրեն հետևելու համաճարակի տարածմանը և արագորեն գտնելու տարածման աղբյուրը:

Հունգարիայում մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4077 դեպք, որոնցից 565-ը՝ մահվան ելքով:

Նույն շարքից