Բարի օր Կորոնավիրուս Տեսանյութեր 

Ինչպես ոստիկաններն ԱԱԾ-ի մոտ «ասֆալտին փռեցին» իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողներին ու օպերատորներին /տեսանյութ/

analitik.am

Քիչ առաջ ԱԱԾ-ի մոտ բախում տեղի ունեցավ, ինչի արդյունքում տուժեցին նաև իրենց աշխատանքը կատարող լրագրողներն ու օպերատորները:

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ԱԱԾ-ում գտնվող Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ շենքից ու մտեցավ իր ավտոմեքենային: Այդ պահին նրան մոտեցան համակիրներն, ինչպես նաև լրագրողները, որպեսզի հարցազրույց վերցնեն ԲՀԿ առաջնորդից: Ակնթարթներ անց ոստիկանները սկսեցին հատուկ գործողություններ անցկացնել: Ոստիկանական գործողություններից տուժեցին նաև իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողներն ու օպերատորները:

Ավելի ուշ ոստիկանության գնդապետը հայտարարեց, որ պետք է բացեին ճանապարհը: Նա հայտարարեց, որ հորդորել էին հետ գնալ:

Դիտարկմանը, որ ոստիկանները նույնիսկ ժամանակ չեն տվել, գնդապետն ասաց, որ բոլորին շնորհակալ է ու հեռացավ: Ավելի ուշ նա նաև ներողություն խնդրեց:

 

Նույն շարքից