Բարի օր Քաղաքականություն 

Ալեն Սիմոնյանը պետական և ծառայողական գաղտնիք է հրապարակել․ Միքայել Նահապետյան

analitik.am

Մի կես ժամ առաջ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում պետական և ծառայողական գաղտնիք համարվող ոստիկանության զորքերի թվաքանակի մասին տեղեկություն բերանից թռցրեց։

Մի կողմ թողնենք թե էդ տեղեկատվությունը ինչքանո՞վ պիտի գաղտնիք լիներ, այլ փաստենք, որ Ալենը էդ հարցազրույցի սկզբում ասում էր «Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, ես էլ խախտեմ պիտի պատասխան տամ»։

Քրեկան օրենսգիրք, հոդված 306. 2. Պետական գաղտնիքն անզգուշությամբ հրապարակելը`

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Միքայել Նահապետյան

Նույն շարքից