Առողջապահություն Բարի օր 

Մաղթում եմ բուժաշխատողներին այնպիսի քաղաքական ղեկավարություն, որն ունակ կլինի գնահատել նրանց անձնուրաց աշխատանքն. Անի Հովհաննիսյան

analitik.am

Շնորհավորում եմ բոլոր բուժաշխատողներին:

Պատմեմ մի զրույցի մասին, որը տեղի ունեցավ վերջերս և խորն ազդեցություն ունեցավ իմ վրա: Վերջերս զրուցում էի ԵՊԲՀ-ում սովորող և ներկայումս կորոնավիրուսով հիվանդներին բուժօգնություն ցուցաբերող շատ խելացի և հայրենասեր մի երիտասարդի հետ: Տղայի դեմքին բժշկական ակնոց-դիմակից վերքեր էին, աչքերը կարմրած, օրերով չքնած և հոգնած, և երբ հարցրեցի՝ շա՞տ ես հոգնում, նեղացած ասաց, որ այս պահին դա սխալ հարց է, ոչ մի բուժաշխատող նույնիսկ չի մտածում հոգնելու, սոված լինել-չլինելու, քնելու և այլնի մասին, բոլորը մտածում են միայն ևս մեկ հոգու կյանք փրկելու, հիվանդների վիճակը թեթևացնելու մասին…

Այնուհետև, շատ դառնացած ավելացրեց.«Ափսոս, ղեկավարները ոչ միայն չեն մտածում այդ մասին, այլ նույնիսկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, իրենց համար սա երևի հերթական քաղաքական խաղն է, բայց եթե ինչ-որ մեկը գա կորոնավիրուսով հիվանդների հիվանդանոց, մեկ օր մնա այնտեղ, կհասկանա, որ բուժաշխատողներին ոչ իրենց գովքն ու հիմար հրապարակումներն են պետք, ոչ էլ սրտաճմլիկ նկարներն որ վիդեոները, մեզ միայն խելացի որոշումներ ու տրամաբանական քայլեր են պետք, մնացածը մենք անում ենք ու կանենք»...

Իմ այն հարցին, թե ինչի այդ ամենի մասին բուժաշխատողները չեն խոսում, չեն գրում, հրապարակումներ անում, երիտասարդն ասաց՝ ժամանակ չունենք, սպառվում ենք թե հոգեպես, թե ֆիզիկապես, իրոք ժամանակ չկա նույնիսկ ՖԲ մտնելու...

Այս խոսակցությունն իրոք ազդեց ինձ վրա, և մաղթում եմ մեր բուժաշխատողներին, որ ունենանք այնպիսի քաղաքական ղեկավարներ, ովքեր ունակ կլինեն բուժաշխատողների աշխատանքին համահունչ որոշումներ կայացնել և իրապես գնահատել նրանց անձնուրաց աշխատանքը...

Անի Հովհաննիսյան

Նույն շարքից