Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Սա իշխանական այս թիմի մահավճիռն է. Քաղաքագետը՝ աղմուկ բարձրացրած նախագծի մասին

analitik.am

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը մեկնաբանել է մամուլում տեղ գտած հրապարակումը, որի համաձայն, «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներն այսօր իրականացնելու են սահմանադրական հեղաշրջում՝ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով (Իշխանությունը յուրացնելը) և 300.1-րդ հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործությունները։

«Ըստ երևույթի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այլևս չի պատրաստվում երկարաձգել Արտակարգ դրությունը։ Ուզում են բոլոր՝ մեղմ ասած վիճելի քաղաքական ծրագրերը մինչև հուլիսի 13 կյանքի կոչեն ու գնան իրենց «վաստակած» հանգիստը վայելելու։ Հետո էլ կասեն, թե երկիրը պատերազմի մեջ է, իշխանությանը քննադատողը դավաճան է, դուրս մի եկեք, մի բողոքեք, Կորոնավիրուս, ֆլան, ֆստան... Ի՞նչ ասեմ՝ թող անեն։

Սա իշխանական այս թիմի մահավճիռն է։ Ու ես ընդհանրապես դեմ չեմ, որ այդ վճիռն իրենք իրենց ձեռքով ստորագրեն։ Արեք, տղերք։ Դուխով»։

Նույն շարքից