Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան վտանգավոր խաղ է խաղում Լիբիայում. Մակրոն

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թունիսի նախագահ Կաիս Սաիդիի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Լիբիայում Թուրքիայի գործողություններին։ Մակրոնը հայտնել է, որ Թուրքիան Լիբիայում վտանգավոր խաղ է խաղում։

«Հնարավորություն ունեցա շատ հստակ կերպով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտնելու, որ այժմ Թուրքիան վտանգավոր խաղ է խաղում Լիբիայում և խախտում է Բեռլինի կոնֆերանսի ժամանակ ստանձնած պարտավորությունները»։

Ֆրանսիայի նախագահն այնուհետև անդրադարձել է վերջերս Լիբիայի ափամերձ գոտում ֆրանսիական և թուրքական ռազմանավերի միջև տեղի ունեցած միջադեպին։ Նրա խոսքով՝ այդ միջադեպը «ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» ապացույցն է։

Մակրոնը բոլոր կողմերին կոչ է արել Լիբիայում պահպանել հրադադարի ռեժիմը։ Նաև նշել է, որ թույլ չեն տա Թուրքիային առաջխաղացում  ունենալ Լիբիայում՝ շեշտելով, որ այդ Թուրքիայի նկատմամբ կոշտ դիրքորոշում են ունենալու։

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը գրել է, որ Մակրոնի այս հայտարարությունները պատասխան են Թուրքիայի կողմից Լիբիայի Ազգային համաձայնություն կառավարությանը ցուցաբերված աջակցությանը։

Ermenihaber

 

Նույն շարքից