Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Սորոսի կողմից ֆինանսավորված մանակպղծության քարոզիչները և ՀՀ իշխանության ներկայացուցիչները. Անի Հովհաննիսյան

analitik.am

Հասարակական գործիչ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բազմիցս անդրադարձել եմ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամ»-ի քայքայիչ գործունեությանը՝ ներկայացնելով փաստեր, որոնք ակնհայտ են դարձնում այդ հիմնադրամին մեկ օր շուտ մեր երկրից վտարելու անհրաժեշտությունը։ Լանզարոտեի կոնվենցիան ԱԺ-ի կողմից վավերացնելուց հետո, եթե հիշում եք, գրեցի, որ բոլոր այն պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել այդ կոնվենցիայի վավերացմանը, ծառայում են Սորոսի շահերի սպասարկմանը։

Գուցե այդ պատգամավորներից շատերը տեղյակ էլ չեն, թե ինչ սարսափելի իրականության մեջ կարող են հայտնվել մեր, ինչպես նաև իրենց երեխաները, եթե սորոսականների մոտ ստացվի ներդնել իրենց պիղծ գաղափարները։

Խնդրում եմ ուշադրություն դարձրեք նորից Սորոսի կողմից վարձատրվող TEDx ՀԿ-ի կողմից պեդոֆիլիան որպես սեռական կողմնորոշում ընդունելու մասին քարոզչությանը։ Ներկայացնում եմ նաև լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են ՀՀ իշխանության մեջ ներգրավված անձինք Հայաստանում ողջունում TEDx-ի անդամներին՝ միասին միջոցառում կազմակերպելով։

Երեխաների հետ կապված սրբապիղծ հայտարարություններ անողներին և պեդոֆիլիան օրինականացնել փորձողներին Հայաստանում ջերմ հյուրընկալող սորոսականների մասին կարծիքն արդեն թողնում եմ ձեզ։

Հեռու պահեք երեխաներին մանկապղծությունը կանխելու քողի տակ թաքնված քայքայիչ և մանկապիղծ երևույթներից։

Շուտով կհրապարակվի նաև Կինզիի տեսության և Լանզարոտեի կոնվենցիիայի մասին պատմող ֆիլմի առաջին հատվածը»։

 

Նույն շարքից