Միջազգային Քաղաքականություն 

ԵՄ-ն վճռական է իր արտաքին սահմանները պաշտպանելու հարցում. Բորելը՝ Թուրքիային

analitik.am

 

Եվրամիությունը վճռական է իր արտաքին սահմանները 3-րդ երկրներից պաշտպանելու հարցում։ Այս մասին հայտարարել է հույն-թուրքական սահմանին Կաստանիես անցակետ այցելած Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ թուրք-հունական սահման այցելած Բորելը տեղում զննել է մարտից ի վեր փակ անցակետը։

Բորելն անդրադարձել է նաև թուրքական ռազմական ինքնաթիռների կողմից հույն-թուրքական օդային սահմանները, ինչպես նաև Էգեյան ու Միջերկրական ծովերում  թուրքական ռազմանավերի կողմից 2 երկրների ծովային սահմանները խախտելու դեպքերին։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ այս հարցում ԵՄ-ը ամբողջությամբ աջակցում է Հունաստանի ինքնիշխանությանը։

Բորելը նշել է նաև, որ Հունաստանի ու Թուրքիայի, ինչպես նաև ԵՄ-ի համար ձեռնտու է առկա դժվարությունները հետևում թողնելը, ինչին ի պատասխան Հունաստանի ԱԳ նախարարը հայտնել է, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ բանակցություններին, սակայն դրանք չեն կարող կայանալ օրենքի խախտումների ու սպառնալիքների ուղեկցությամբ։

ermenihaber

 

Նույն շարքից