Բարի օր Իրավական Տեսանյութեր 

Մենք այսօր իսկապես սահմանադրական դատարանի ճգնաժամ ունենք. Ռուբեն Մելիքյան

analitik.am

 

Որևէ տեղ նշված չէ, որ երկրի վարչապետը, առավել ևս Արդարադատության նախարարը Սահմանադրությունը մեկնաբանելու իրավունք ունեն և որոշել, թե ինչը պետք է կիրառել, ինչը՝ ոչ: Այս մասին ՍԴ-ի մոտ հայտարարեց իրավապաշտպան Ռոբեն Մելիքյանը, ում խոսքերով, մենք այսօր իսկապես սահմանադրական դատարանի ճգնաժամ ունենք. «Այն, ինչի մասին մեկ տարի խոսում էին, իրենց ձեռքով ստեղծեցին»:

Մելիքյանի խոսքերով, մոտեցումներից մեկի համաձայն 2-3 դատավորներ այլևս դատավոր չեն, մյուսի համաձայն՝ նրանք շարունակում են իրենց պաշտոնավարումը՝ այն պարզ պատճառով, որ ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքը փնթի գտնվելու պատճառով ժամանակին չեն փոխել. «Մոտեցում կա, որ այս փաստաթուղթն իրավական ուժ չունի, կա նաև մոտեցում, որ ունի, սակայն կիրառելի չէ: Սա արդեն ճգնաժամ է»:

 

Նույն շարքից