Միջազգային Քաղաքականություն 

Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնին հրավիրել է Ռուսաստան

analitik.am

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել է Ռուսաստան: Այս մասին ՌԴ նախագահը խոսել է Մակրոնի հետ տեսակապով զրույցի ընթացքում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Ես ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել իմ՝ Ֆրանսիայի նախագահին ուղղված հրավերը, քեզ, հարգելի Էմանուել, այցելելու Ռուսաստան»,-ասել է Պուտինը:

Մակրոնը համաձայնել է և ասել, որ կարող է մինչև ամառվա վերջ այցելել, եթե կորոնավիրուսային վարակի տարածման խնդիրը չբարդանա․ «Այսպիսով, մենք կարող ենք ավելի շատ ժամանակ ունենալ համատեղ զրույցի համար։ Ես պարզապես կցանկանայի գալ ձեզ մոտ»,-ասել է Ֆրանսիայի նախագահը, ինչին ի պատասխան Պուտինն ասել է՝ բարի գալուստ։

 

Նույն շարքից