Կորոնավիրուս Հասարակություն 

Նիգերիացի գիտնականները հայտարարել են, որ գտել են COVID-19-ի դեմ պատվաստանյութը

analitik.am

 

Նիգերիայում գիտնականները հայտարարել են COVID-19-ի կանխարգելիչ պատվաստանյութի բացահայտման մասին: Այս մասին հայտնում է CGTN Africa-ը:

Ըստ Նիգերիայի նահանգի Ադելեկեի համալսարանի հետազոտական ​​խմբի ղեկավար Էդ Օլադիպո Կոլավոլեի, պատվաստանյութն իրական է, այն մշակվել է հատուկ Աֆրիկայի բնակիչների համար:

Նրա նշել է, որ իր թիմի գիտնականներն ինտենսիվ աշխատանքներ են իրականացրել վիրուսի գենոմի վրա՝ դրա համար վերցնելով նմուշներ Աֆրիկայի տարբեր շրջաններից: Հետազոտական ​​խմբի ղեկավարը պնդել է, որ գիտնականները ստեղծել են պատվաստանյութի մի քանի նախատիպ:

Ուսումնասիրությունը ֆինանսավորվել է «Trinity Immunodeficiency Laboratory»-ի և «Helix Biogen Consult»-ի կողմից: Հետազոտության համար հատկացվել է մոտ 20 հազար դոլար:

Կոլավոլեն նշել է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութի մասշտաբային արտադրման համար կպահանջվի առնվազն 18 ամիս: Այդ ժամանակահատվածն անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտությունների, վերլուծությունների, ինչպես նաև բոլոր տեսակի համաձայնությունների համար, որոնք պահանջում են Նիգերիայի իշխանությունները:

 

Նույն շարքից