Կորոնավիրուս Տեսանյութեր Քաղաքականություն 

Միգուցե կան պատգամավորներ, որոնց վարակված լինելու փաստը դեռ չի էլ հրապարակայնացվել. Ալեն Սիմոնյան

analitik.am

 

Այսօր՝ հունիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հերքեց այն տեղեկությունները, որ իմքայլական երկու պատգամավորներ (Հայկ Գևորգյան և Վիկտոր Ենգիբարյան), իմանալով, որ վարակված են, մասնակցել են ԱԺ նիստին, որի ընթացքում պաշտոնանկ են արվել ՍԴ 3 դատավորներն ու ՍԴ նախագահի պաշտոնից ազատվել է Հրայր Թովմասյանը:

«Իսկ ինչով է տարբերվում այս իրավիճակն ու այսօրվա երկու օրինագիծը, որոնք նույնպես սահմանադրական օրենք են, վերոնշյալից: Ասված տրամաբանությամբ նշյալ պատգամավորները, որոնց մոտ հաստատված է, այսօր էլ կգային ու կքվեարկեին»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ինֆորմացիան արդեն հրապարակայնացված է, Սիմոնյանն ասաց, որ կան մարդիկ, որ միգուցե դեռ չի էլ հրապարակայնացվել կամ հիվանդ են ու չգիտեն այդ մասին. «Ես կրկնում եմ, մենք ղեկավարում են ՀՀ խորհրդարանը:

Ենթադրենք, պայմանական եմ ասում, օրինակ եթե կարիք լինի արտակարգ դրությունը երկարացնել ու փրկել բազմաթիվ կյանքեր, ես ինձ կենթարկեմ ռիսկի, կգամ ու կքվեարկեմ, որպեսզի պետությունը շարունակի գործել: Եկեք այս տրամաբանության մեջ աշխատենք»:

 

Նույն շարքից