Հասարակություն 

Որտեղ ու ում հետ է Սերժ Սարգսյանը նշում ծնունդը

analitik.am

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Նախագահը դառնում է 66 տարեկան: Նրա գրասենյակից հայտնում են, որ վերջինս ծնունդը նշում է տանը` ընտանիքի անդամների հետ:

«Սերժ Սարգսյանը բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում գրասենյակի պաշտոնական փոստով, ֆեյսբուքյան էջում, հեռախոսազանգերի միջոցով և իր շնորհակալությունն է հայտնում ջերմ խոսքերի ու բարեմաղթանքերի համար: Սերժ Սարգսյանը փոխադարձաբար բոլորի ընտանիքներին մաղթում է երջանկություն և քաջառողջություն այս դժվարին ժամանակաշրջանում, ինչպես նաև համբերություն և լավատեսություն այս և մնացած բոլոր դժվարությունները մեր երկրում հաղթահարելու ճանապարհին»,– հայտնեցին գրասենյակից:

 

Նույն շարքից