Հայաստան Քաղաքականություն 

Էդմոն Մարուքյանը դիմել է Արմեն Սարգսյանին

analitik.am

 

ԱԺ ԼՀԿ խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ երեկ՝ հունիսի 29-ին, հարցմամբ դիմել եմ Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին։

Նախագահ Սարգսյանից մասնավորապես խնդրել եմ պարզաբանել, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 22-ին, երբ խորհրդարանում քննարկվում էր Նախագահին ԱԺ կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններն ստորագրելու լիազորությունից զրկելու վերաբերյալ նախագիծը, իր հետ նախապես ունեցած ինչ քննարկումների մասին է խոսել։

Գրության այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև»։

Նույն շարքից