Միջազգային Քաղաքականություն 

Երկխոսությունը Ռուսաստանի հետ շփման լավագույն միջոցն է․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

analitik.am

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը խնդիրների լուծման լավագույն միջոցն է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դաշինքի ղեկավարը հիշել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնում Մոսկվայի հետ աշխատելու իր փորձը: Նրա հիմնական կոչն է «Մի վախեցիր խոսել Ռուսաստանի հետ»: Ստոլտենբերգը շեշտել է, որ ՆԱՏՕ-ն շահագրգռված է դեէսկալացիայով և զենքի նոր մրցավազքի ու սառը պատերազմի կանխարգելմամբ:

«Երկխոսությունը Ռուսաստանի հետ շփման լավագույն միջոցն է: Եթե նա պատրաստ է համագործակցել և փոխել իր պահվածքը, մենք նույնպես պատրաստ կլինենք դրան», - եզրափակել է իր խոսքը գլխավոր քարտուղարը:

 

Նույն շարքից