Կորոնավիրուս Հասարակություն Տնտեսություն 

Արցախում վաղվանից իրականացվելու են ուժեղացված ստուգայցեր

analitik.am

Արցախի հանրապետության շրջաններում և մայրաքաղաքում ձևավորված հակամահաճարակային արագ արձագանքման խմբերը, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքերի շրջանակներում, տնտեսվարողների շրջանում վաղվանից իրականացնելու են ուժեղացված ստուգայցեր: Սահմանափակումներ կկիրառվեն այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք լիարժեք չեն պահպանում պարետի համապատասխան որոշմամբ սահմանված կանոնները, մասնավորապես, դիմակի կրման, ախտահանող նյութերի առկայության, տարածքը պարբերաբար ախտահանելու և մի շարք այլ պարտադիր պահանջներ:
Տես պարետի N 15 որոշումը՝ անցնելով հղմամբ՝ https://bit.ly/2NKoGfj

Ուժեղացված ստուգայցերն ընդգրկելու են նաև կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները:
Հանրապետության ողջ տարածքում վարակի տարածումը կանխելուն ուղղված կանոնների պահպանումը պարտադիր է, այլապես կհետևեն վարչական պատասխանատվության միջոցներ։
Այս աշխատանքում ակնկալում ենք նաև մեր համաքաղաքացիների պատրաստակամությունն ու քաղաքացիական բարձր գիտակցությունը՝ համավարակի տարածման կանխարգելումն արդյունավետ իրականացնելու համար:

Արցախի տեղեկատվական շտաբ

Նույն շարքից