Հասարակություն Պատահարներ 

Խոշոր հրդեհ Արարատի մարզում. սոցիալապես անապահով ընտանիքի ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 27-ին Մխչյան գյուղում տեղի ունեցած խոշոր հրդեհի փաստով: Ժամը 23:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մխչյան գյուղի Ալավերդյան փողոցի թիվ 74 տանը:

Այրվել է նշված տան բնակիչ Արմեն Վահանյանին պատկանող, ավտոտնակում կայանված ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան ամոբղջությամբ և լոգարանի կախովի առաստաղը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն մինչև այսօր Արարատի մարզպետարանից չեն բարեհաճել հետաքրքրվել այս ընտանիքի սոցիալական վիճակով, իսկ ընտանիքը կարիք ունի օգնության ու SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի այս ընտանիքին օգնության ձեռք մեկնեն գոնե լոգարանի առաստաղի վերանորոգման հարցում, թե չէ մարզպետը հո ժամանակ չունի, որ զբաղվի այս խնդրով, մարդն ավելի կարևոր հարցերով է զբաղված:

Արդեն մեկ տարուց ավելի է, փորձում ու չի կարողանում Արարատի մարզ ներմուծել իր հայտնի կոկորդիլոսները:

Նույն շարքից