Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանը նոր օրենքներ է ստորագրել

analitik.am

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ին ստորագրել է մի շարք օրենքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը,

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը,

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,

«Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը,

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը:

 

Նույն շարքից