Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ինչ արժեն Հայաստանում արտադրված կորոնավիրուսային թեստերն ու ինչ ճշգրտությամբ են դրանք աշխատում

analitik.am

 

Այս պահին մենք պաշտոնական գրության ենք սպասում Առողջապահության նախարարությունից: Գրությունը ստանալուց հետո սկսվելու է մեր թեստերի տրամադրումը ԱՆ-ին, որպեսզի այն բաշխվի համապատասխան լաբորատորիաներին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:

Առաքելյանը հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում կկարողանան նախօրոք հայտարարած օրական 2 հազար թեստից շատ թեստ պատրաստել. «Այս պահին մենք մոտ 6000 թեստ ունենք պահեստավորված, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանանք մատակարարել»:

Ինչ վերաբերում է թեստերի որակին ու ճշգրտությանը, Առաքելյանը նշեց, որ նեղ լաբորատոր փորձարկումների արդյունքում ստացել են մոտ 98-100 տոկոս ճշգրտություն՝ համեմատած ներկրված թեստերի հետ:

Առաքելյանը խոսեց նաև թեստերի արժեքի մասին՝ հայտարարելով, որ կառավարությունից 250 հազար դոլարի նյութեր են ստացել, որպեսզի մատակարարեն 100 հազար թեստ. «Թեստի արժեքը կազմում է 2,5 դոլար»:

 

Նույն շարքից