Հասարակություն 

Աստված հոգիդ լուսավորի, իմ յուրահատուկ Կարեն ապեր. Դիանա Գասպարյան

analitik.am

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր էջում գրում է.

«Կներես ինձ էն ամենի համար, ինչ չարեցի քո համար: Աստված հոգիդ լուսավորի, իմ յուրահատուկ Կարեն ապեր…»:

Ավելի վաղ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված էր.

Հունիսի 28-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 10-րդ կմ-ին «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 28-ամյա ուղեւոր Հմայակ Հ.-ն մահացել է, իսկ վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

ԼՐԱՑՎԱԾ. 30.06.29թ.

Հունիսի 30-ին հիվանդանոցից ոստիկանություն հայտնել են, որ վնասվածքներով բուժօգնության տեղափոխված ուղևորներից մեկը՝ 29-ամյա Կարեն Չիլինգարյանը, ժամը 06:30-ին մահացել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից