Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում բավականին զգալի թիվ են կազմում երեխաների մոտ հաստատված կորոնավիրուսի դեպքերը, ծանր դեպքեր էլ կան

analitik.am

 

ՀՀ առողջապահության նախարարությունից հունիսի 1-ին իմ ուղարկած հարցերի պատասխանն եմ ստացել։

Խնդրում եմ, եթե դեմ չեք մանրամասն գրեմ, առանց շտապելու կարդացեք։

Կգրեմ կետերով և հարցերիս հերթականությամբ։

Մինչ դա նշեմ, որ հարցերի պատասխանի համար 30-օրյա ժամկետ է նախատեսված։ Մեկ օր ուշացվել է, ինչի մասին տեղեկացրել եմ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե-CPFE, բայց մակագրության մեջ նշվում է հունիսի 30-ը։

Դրա համար չմանրանամ, որ ուշացրել են, բայց կշեշտեմ․ ժամանակը լրագրողի համար շատ կարևոր է։ Թեման կարող է հնանալ և արդիականությունը կորցնել։ Արդյունքում նյութ գրելը ժամանակավրեպ է։

------------------Եվ ԱՅՍՊԵՍ ԿԵՏ ԱՌ ԿԵՏ ---------------

 

1.հարց․

«Հայաստանում քանի՞ երեխա է թեստավորվել կորոնավիրուսի SARS-CoV-2 առաջացող COVID-19 հիվանդությամբ»։

Պատասխան․

«Հայաստանի Հանրապետությունում (հունիսի 26-ի դրությամբ) COVID-19 թեստավորում կատարվել է 5968 երեխայի»։

Մեկնաբանություն․

Պատասխանում տարիքային խմբերը չեն նշվում, ուրեմն 0 ից 18 տարեկաններին կարող ենք հաշվի առնել։

2.հարց․

«Քանի՞սն են ունեցել դրական պատասխան, քանի՞սը ապաքինվել։ Արդյոք եղել են ծանր դեպքեր, այդ թվում թոքաբորբ»։

Պատասխանը

2020 թ․ հունիսի 26-ի ժ․15:30 դրությամբ կորոնավիրուսային հիվանդություն հաստատվել է 1679 երեխայի մոտ, որից 1143-ը ապաքինվել են։

Հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ երեխաների մոտ արձանագրվել են եզակի ծանր դեպքեր, որոնց ծանրությունը պայմանավորված է եղել ուղեկցող հիվանդությունների առկայությամբ։

Մեկնաբանություն․

Թոքաբորբի պահով հարցս անպատասխան է մնում, իսկ ուղեկցող հիվանդությունների մասով մանրամասնությունները բացակայում են։

Վերլուծություն գրելլու համար և կլինիկական պատկերը համեմատելու համար ուղեկցող հիվանդությունների մասին նույնպես պետք է իմանալ։

Օրինակ՝ ըստ տարբեր երկրների ԶԼՄ-ներում հրապարակված նյութերի կորոնավիրուսային մահերը իսկզբանե պայմանավորված են եղել արհեստական շնչառական ապարատներ միացնելու հետ, քանի որ այս նոր տեսակի հիվանդությունը արյան խտացում, զեղում է տալիս և բավական էր հիվանդներին արյան ջրիկացնող դեղորայք ներարկել, կամ թթվածին մատակարարող հաբեր, կամ ուղղակի թթվածին և այլն։

3.հարց

ՀՀ Առողջապահության նախարարությունը դիմե՞լ է հայ գիտնականների օգնությանը՝ կենսաբանների, կենսաքիմիկների, մանրեաբանների, վիրուսոլոգների։

Պատասխան

Առողջապահության նախարարոթյունը բաց է համագործակցության համար և անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և բուժման հարցերին վերաբերող քննարկումներին ներգրավում է տարբեր ոլորտների առաջատար մասնագետների։

Մեկնաբանություն

Կոնկրետ օրինակներ բերված չեն։

4.հարց

ՀՀ ԳԱԱ-ի գիտական կենտրոնները ցուցաբերո՞ւմ են օգնություն գիտաարտադրական մասով, այդ թվում ախտահանիչ միջոցներ առաջարկելով, ուլտրամանուշակագույն ապարատներով, օրինակ, կամ թեստերի պատրաստմամբ։ Թվարկեք այդ կենտրոնները, որոնք են։

Պատասխան

Առաղջապահության նախարարության և ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համագործակցության արդյունքում արդեն մեկնարկել է կորոնավիրուսային ախտորոշման ՊՇՌ թեստերի հայկական արտադրությունը։

Ինչ վերաբերում է ուլտրամանուշակագույն ապարատներին և ախտահանիչ նյութերին, այդ հարցերը դուրս են Առողջապահության նախարարության իրավասությունների շրջանակներից։

Մեկնաբանություն․

Պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստեր արտադրելու համար նախ և առաջ հարկավոր է առնվազն ստերիլ լաբորատորիա։

Ես չեմ նշում ինչ աստիճանի ապահովությամբ, բայց հարց եմ տալիս Արսեն Թորոսյանին գումարները, որ հատկացվել են մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ո՞ր աստիճանի ապահովության լաբորատորիա կազմակերպելու համար է։

Հիշեցնեմ, որ հունիսի 24 նախարարը իր ՖԲ էջում գրել է հայկական թեստերի արտադրման մասին։

Ես ներքին ինֆորմացիա ունեմ, որ ինստիտուտին չի հաջողվել ստերիլություն ապահովել և 40%-անոց շեղում են տվել այդ թեստերը։ Եթե կցանկանաք սա պարզաբանեք որևիցե մոտակա ասուլիսի ժամանակ։

Բացի դա ՊՇՌ թեստավորումը ընդհանրապես կարող է 70%-ի դեպքում սխալ ցույց տալ և ստույգ իմանալու համար ոչ թե այդ ՊՇՌ թեստերն են կարևոր, այլ իմունոֆեռմենտային անալիզը - enzyme-linked immunosorbent assay - ELISA։

Իմ հարցին ԱՆ-ն միայն ՊՇՌ-ի մասով է պատասխանել, ինչի պատճառով պատասխանը թերի եմ համարում, քանի որ իրավիճակը վերլուծելու համար բավարար չեն դրանք։

5.հարց

Երևանի բժշկական համալսարանի պատալոգանատոմներին դիմե՞լ է նախարարությունը, որպեսզի հետազոտվի COVID-19-ից մահացածների պատալոգիաները։

Պատասխան

Ցանկացած վարակիչ հիվանդությունից մահվան դեպքում դիահերձում իրականացնելու համար անհրաժեշտ են հատուկ պայմաններ։

Ներկայում Առողջապահության նախարարության կողմից տարվում են ակտիվ աշխատանքներ՝ այդ պայմաններին բավարարող և անհրաժեշտ սարքավորումներով հագեցած դիահերձարան ունենալու համար։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսից մահվան պատճառներին, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս մահվան պատճառը յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար որոշվում է բժշկի կողմից՝ ելնելով հիվանդության կլինիկական ընթացքից և ուղեկցող հիվանդությունից։

Մեկնաբանություն

Հաշվի առնելով այս պատասխանը, ԱՆ-ը հավանական է տեղյակ չէ, որ նախարարության անունից կոնկրետ Երևանում գործում են կազմակերպություններ, որոնք «կորոնավիրուսից մահածացների» դիերը հիվանդանոցից, կամ «անատոմիկից» վերցնում են, տեղափոխում ինչ-որ հատուկ տեղ, որտեղ իբր ցինկի դագաղի մեջ են դնում և թաղումն էլ են կազմակերպում։

Այս ծառայության մեկնարկային գինը 280 000 դրամ է և ավելի։

Կոնկրետ անուններ, հասկանալի պատճառներով չեմ տա։ Միայն կնշեմ, որ դեպքերից մեկի հետ կապված, մեկի տատիկը մեկ օր առաջ առողջ է եղել, սակայն մի հիվանդանոցից մեկ այլ հիվանդանոց է տեղափոխվել և մյուս օրը իր թոռանը, որը ուժային կառույցի աշխատող է, տեղեկացրել են, որ տատիկը մահացել է կոռոնայից։ Ծառայությունն էլ առաջարկվել է նույն տեղում։ Սրանք բժշկական գաղտիության մասով նաև չեմ կոնկրետացնում։

Մյուսն ինչ այս հարցիս պատասխանում բավարար չի, դա պատալոգոանատոմիայի մասով փաստացի առողջապահության նախարարությունը հաստատում է, որ երկրում բացակայում է նորմալ մասնագիտական վայր, որը կարող էր լինել Երևանի պետական բժշկական համալսարան/ Yerevan State Medical University-ի ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնը, կամ Արթարադատության էքսպերտիզայի լաբառատորիան և այլն։

Ինձ համար իսկապես զարմանալի է, որ մենք փաստորեն Արսեն Թորոսյանի բնորոշած «Ճ» կլասի երկիր ենք, հատկապես անատոմիայի ախտաբանության մասով։ Հայաստանը, որը դիահերձումը պաշտոնապես թույլ է տվել դեռևս XII դարից։

Ես 7 տարի սովետական դպրոցի բժշկական գործ եմ սովորել և 25 տարի լուսաբանել են առողջապահության ոլորտը։ Իմ ուղեղի մեջ չի մտնում, թե ինչպես վիրուսի պատճառով, վիրուսի, այլ ոչ թե բակտերիայի պատճառով մենք չունենք պայման դիահերձում կազմակերպելու։ Կամ սա վիրուս չի, քանի որ այն որոշակի պայմաններում պարզապես մեռնում է բաց օդում, կամ էլ կասկածներիս համար բավական հիմք ու տեղ ունեմ։

6.հարց

Արդյոք թոքային հիվանդության հետևանքով կա՞ն մահեր COVID-19-ի դեպքում, թե միայն այլ խրոնիկ հիվանդությունների պատճառով են գրանցվել մահերը

Պատասխան

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մահվան դեպքերը հաճախ արձանագրվել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ ունեցող (այդ թվում՝ ԹՔՕՀ) պացիենտների մոտ։

Մեկնաբանություն

Այս պատասխանը ապացուցում է, որ մահացածի հարազատները կարող են իրավական հիմք ունենալ պահանջելու հավելյալ անալիզների, ինչու չէ նաև պաթալոգոանատոմի առնվազն կարծիքն իմանալու, բայց 5-րդ պատասխանից ելնելով դա Հայաստանում չեն կարող կազմակերպել։

7.հարց

Արյան զեղումների դեպքեր COVID-19-ի հիվանդների մոտ հետազոտվել է, ախտանիշներ կա՞ն։

Պատասխան

Տվյալ կետով տեղեկատվություն Առողջապահության նախարարությունում հասանելի չէ։

Մեկնաբանություն

Եթե հասանելի չէ, ապա ինչո՞ւ են հիվանդներին արյունը ջրիկացնող պրեպառատներ նշանակում։ ՄիթեWorld Health Organization (WHO)-ը ստույգ տեղեկություն չի տրամադրել։ Սա առնվազն․․․

8.հարց

Մակաբուծաբանների խորհրդի կարիք եղե՞լ է COVID-19 ի հիվանդների դեպքում։ Եթե այո․ ապա ի՞նչ քննարկումներ են եղել և արդյունքներ։

Պատասխան

Այս հարցի պատասխանը տես 3. հարց կետում։

Մեկնաբանություն

Մակաբուծաբանության մասով հարցը միևնույնն է բաց է մնում։

9.հարց

Հիվանդներին արյունը ջրիկացնող պրեպառատներ տրվո՞ւմ են։ Ի՞նչ պրեպառատներ են։

Պատասխան

Կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժման գործընթացում Հայաստանի Հանրապետության բժշկական օգնության և սպասարկման ծառայություն իրականացնողներն առաջնորդվում են Առողջապահության նախարարի 31.01.2020 թ․ թիվ 336-Ա և 25.03.2020 թ․ թիվ 1090-Ա հրամաններով։

Մեկնաբանություն

Առաջին հրամանում տեսա հեպարինի առկայությունը, մնացածը նեղ մասնագիտական այստեղ չեմ գրի, պարզապես կարող եմ դնել հղումը այդ հրամանի (մեկնաբանություններում տես)։

Երկրորդ հրամանում կարելի է առանձնացնել դեղորայքային բուժումների համար ռեվմատոիդ երևութների համար նախատեսվող Տոցիլիզումաբ (Ակտեմրա) րեկոմենդացիան, լոպինավիր հակավիրուսային պրեպառատը, մալյարիայի դեմ հիդրօքսիքլորոքվինը (Plaquenil) դեղը։

Սա էլ կդնեմ մեկնաբանություններում, որ պետք ունեցողը ծանոթանա։

Եզրակացություն

Հայաստանում բավականին զգալի թիվ է կազմում երեխաների մոտ հաստատված COVID-19 դեպքերը։ Մեկը չի, երկուսը չի, ինչպես նախկան սա լուրեր էին տարածվում, թե երեխաները չեն վարակվում։

Ավելին, ըստ ԱՆ-ի պատասխանների ծանր դեպքեր էլ կան։

Թեստավորումն ու ընդհանուր ախտորոշումը թերի է կատարվում, որը թույլ է տալիս ասել․ պաշտոնական վիճակագրությունը կարող է ոչ լիարժեք լինել, ըստ թեստերի շեղում ունենալու, իմունոֆեռմենտային անալիզի տվյալներ չտրամադրելով և դիահերձում չկազմակերպելու պատճառով։ Այս հատվածը վիճարկելի է ոչ միայն Հայաստանի դեպքում։

Սակայն ըստ վիրուսաբանության նորմերի և անկախ ամեն ինչից ինչ գրվում, կամ ասվում է վիրուսները ունեն վիրուլենտության ու նաև մուտացիոն շրջան և վիրուսի պահվածքի նկարագիր, կամ իր ուժգնության, մարդու օրգանիզմում դրա նկատմամբ կայուն իմունիտետ ձեռք բերելու շրջան, որոնց մասին տվյալներ մենք առայժմ հստակ չունենք։

Համենայն դեպս փաստ է, որ Հայաստանը կաղ է ոչ միայն ախտաբանության ոլորտից, այլ նաև հակահամաճարակային համակարգից և ընդհանրապես սկսած առաջնային օղակից մինչ հիվանդանոցայինը անկազմակերպ։

Տեղին եմ գտնում առաջարկել․ մշակել նոր և ներկա, համաճարակային իրավիճակին համահունչ առողջապահության համակարգի զարգացման քաղաքականություն։ Սա սանիտարահիգիենիկ ծառայության վերազինմնա ակնկալիքով եմ ասում։

Հարցումը կատարել է․

«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, միջազգային լրագրող՝ Նարինե Կիրակոսյանը

Պատասխանող, կատարող կողմը․

Արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնից՝ Ա․Պալաքյանը

Նույն շարքից