Հասարակություն 

Խնդրում եմ ձեր մաղձն ու ատելությունը ձեզ հարազատ վայրերում դրսևորեք. Վահան Արծրունի

analitik.am

Հարգելի՝ ինձ, բնիկներիս և մտավորականներիս չսիրող քաղաքացիներ, ի՞նչ եք հատկապես իմ էջում կորցրել։ Դուք լիքը հարթակներ ունեք ձեր համախոհների հետ ձեր էթնիկական, բարոյահոգեբանական և դասակարգային հայացքները կիսելու և կիսվելու համար։

Ձեր ներկայությունը այստեղ ֆիգուրատիվ է, քանի որ սա իմ անձնական էջն է, որը ստեղծված է հիմնականում բարեկամներիս հետ շփվելու համար։ Այն բաց է, դուք կարող եք ընթերցել նյութերը, բայց ամեն անգամ մի բան, կամ հիմարություն գրելն այստեղ պարտադիր չի։

Խնդրում եմ ձեր մաղձն ու ատելությունը ձեզ հարազատ վայրերում դրսևորեք։ Այլապես ստիպված կլինեմ անտեսանելի դառնալ ձեզ համար։ Հավատացնում եմ՝ շատ բան չեմ կորցնի։

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, երաժիշտ Վահան Արծրունի

Նույն շարքից