Հասարակություն 

Աֆրիկայում հարյուրավոր փղեր են անկել

analitik.am

 

Ավելի քան 350 փիղ է անկել Բոտսվանայի հյուսիսում, որը գիտնականներն անվանել են «շրջակա միջավայրի աղետ»: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Կենդանիների անկման մի շարք դեպքեր արձանագրվել է մայիսի սկզբին, ամսվա վերջին արդեն գրանցվել է 169 կենդանու մահ: Հունիսի կեսերին նրանց թիվն ավելի քան կրկնապատկվել է, և, ըստ տեղի աղբյուրների, մահվան 70 տոկոսը կենտրոնացած է ջրամբարների շուրջ:

Բրիտանական «National Park Rescue» բարեգործական կազմակերպության բնության պահպանության տնօրեն, բժիշկ Նայլ Մակքանը նշել է, որ այս զանգվածային անկումը գտնվում է այնպիսի մակարդակի վրա, որը նա շատ երկար ժամանակ չի տեսել:

Բոտսվանիայի կառավարությունը դեռ չի փորձարկել կենդանիներից վերցված նմուշները, այնպես որ տեղեկություններ չկան այն մասին, թե որն է մահվան պատճառը կամ արդյոք դրանք կարող են վտանգ ներկայացնել մարդու առողջության համար:

Տեղի ունեցածի երկու հիմնական վարկածը թունավորումն է կամ անհայտ պաթոգենը: Հնարավոր է եղել բացառել սիբիրախտը, որն ի սկզբանե համարվել է ամենահավանական պատճառը:

 

Նույն շարքից