Հասարակություն 

Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի

analitik.am

 

Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի:

Անցած տարի որոշ ընդդիմադիր գործընկերներ դժգոհում էին շների պահման ու վնասազերծման «անմարդկային» պայմաններից: Վիճակը բավարար չէր, իհարկե, բայց նոր կլինիկան այդ ժամանակ դեռ կառուցվում էր, իսկ կենտրոնի մասնագետներն աշխատում էին փաստացի «դաշտային պայմաններում»: Հիմա կլինիկան պատրաստ է՝ ընդլայնվելու պլաններով: Քաղաքապետ Հայկ Մարությանը այցելել է կենտրոն՝ ծանոթանալու աշխատանքի պայմաններին:

Նոր կլինիկայում կա մասնավորապես՝

📍Կենդանիների պահման կարանտինային գոտի

📍Կացարան

📍 Ժամանակակից պայմաններով հագեցած վիրահատարան

Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային ծրագրի առաջին փուլով կենդանիները հավաքվում են, ստերջացվում եւ վերադարձվում նախնական բնակության վայրերը: Երկրորդ փուլով հաշվառվում են եւ չիպավորվում (sic!) տանը պահվող կենդանիները, որպեսզի վերահսկվի պոպուլյացիան:

Կարեւոր. քաղաքային իշխանությունը մտադիր է կիրառել կենդանու պահման համար նախատեսված տարեկան 5000 դրամ տեղական տուրքի համաներում (որը հիմա էլ փաստացի չի գանձվում), պայմանով, որ կենդանասերները եւ կենդանատերերը կգրանցեն իրենց սիրասուն խնամյալներին:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան

Նույն շարքից