Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսից մահացած տատիկի դին փնտրող թոռները մանրամասներ են պատմել․ News.am

«Դեռ մանրամասների չեմ տիրապետում, որովհետև եղբորս են զանգել, նա էլ երկու բառով զանգեց, արագ ինձ փոխանցեց։ Մենք չգիտենք, թե ովքեր են հուղարկավորել մեր տատիկին, մենք միայն գիտենք այն, որ հուղարկավորել են։ Ոստիկանությունից մեզ կասեն հետագա անելիքներն ու գործողություններ»։ News.am-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Մարիամ Մալխասյանը, որն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ահազանգել էր, որ հունիսի 29- ի առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, սակայն տատիկի դին մինչ այդ պահը իրենք չեն կարողացել գտնել։ Տատիկին հուղարկավորել են Նոր Հաճն քաղաքում։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 1-ին, Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էլ Մարիամ Մալխասյանի կողմից իրեն ուղղված նամակը, որում Մարիամը պատմել էր, որ կորոնավիրուսից մահացած իր տատիկի դին չեն կարողանում գտնել։

Մարիամ Մալխասյանի խոսքով, տատիկի մոտ գումար է եղել, որն անհետացել է։ Բացի այդ, երբ եղբայրը վերցրել է տատիկի հեռախոսը՝ տեսել է, որ գումար է փոխանցված այլ համարի։ «Մեզ ասել էր, որ իր մոտ բան կա, որը պետք է մեզ փոխանցի։ Ես գիտեի, որ իր մոտ փող կա, ասաց՝ բան կա, պիտի փոխանցեմ։ Ասացի՝ դա հետո, որ գանք՝ կվերցնենք։ Բայց եղբայրս էլի գնաց, սակայն չէր կարելի ներս մտնել։ Դրանից հետո, երբ խոսում էինք, տատիկն ասաց, որ վստահելի մարդ չկա, որ հետն ուղարկեմ դա։ Մենք էդ ամենը փոխանցեցինք բժշկին, որ մեր տատիկի մոտ փող կա և չգիտի՝ ոնց մեզ փոխանցի։ Ինքն էլ ասաց՝ մենք կառգրավենք, դուք կգաք՝ կվերցնեք։ Ոչ մեկ իրավունք չունի վերցնելու այդ գումարը։ Երբ տատիկը մահացավ, գնացինք իրերը վերցնելու ու գումարը չգտանք։ Եղբայրս ասել է, որ գումարը չկա, բայց հրաժարվեցին, որ գումար է եղել տատիկի մոտ։ Դե, իհարկե, եղբայրս ասել է՝ գողին ձեր մեջ փնտրեք, բժիշկը վիրավորական արտահայտություններ է արել եղբորս հասցեին, վերջինս էլ՝ նրան»,- պատմեց նա։

Մարիամը նաև նշեց, որ տատիկի հետ միայն մի քանի օր են հեռախոսով շփվել, որովհետև իրենց ասել են, որ տատիկը չի ուզում հեռախոսով խոսել։ Իրենք էլ ենթադրել են, որ վիճակը ծանր է, դրա համար չի կարող խոսել։ «Ճիշտ է՝ տատիկը կտրուկ է, բայց շատ քաղաքավարի է։ Ու չգիտես ինչո՞ւ մի քանի օր հետո բժիշկն ասում է, որ տատիկը խփել է սանիտարին։ Զարմացանք, որ 82 տարեկան, կայուն ծանր վիճակում գտնվող կինը հարվածում է սանիտարին։ Մտածեցինք՝ մեծ կին է, պահի տակ բան է եղել, ասացինք՝ լավ։ Հաջորդ օրը ասացին, որ ճանկռել է սանիտարին, էլի զարմացանք, հենց էնպես ինքը նման ագրեսիա չէր դրսևորի։ Այսօր էլ, երբ եղբայրս վերցրել էր հեռախոսը, տեսել էր, որ հեռախոսից գումար է փոխանցվել։ Հարցը գումար չէր, հարցը երևույթն էր, որ մարդը մահանում է, բայց իր հեռախոսից գումար են փոխանցում»,-պատմեց նա։

Աղբյուրի հարցին, թե ի՞նչ բացատրություն են տվել, Մարիամն ասաց, որ ասել են, թե իրենց են ցանկացել զանգել, բայց հեռախոսի մեջ գումար չի եղել, և տատիկի հեռախոսից գումար են փոխանցել իրենց համարին, որ զանգեն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից