Կորոնավիրուս Հասարակություն 

Նոր մանրամասներ՝ «Արտաշատի» ԲԿ-ից իրեն ցած նետած կնոջ առողջական վիճակից․ «Հրապարակ»

analitik.am

 

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արտաշատի բժշկական կենտրոնի երրորդ հարկից իրեն ցած նետած՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ։

Նա այս պահին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է, գիտակցությունը տեղն է, երկկողմանի թոքաբորբ է տանում։

Հիվանդանոցից հայտնեցին նաեւ, որ եթե կորոնավիրուսային վիճակը թույլ տա, եկող շաբաթ կինը վնասվածքաբանական եւ նյարդաբանական մի քանի վիրահատության կենթարկվի։

«Երկու վիրահատություն է նախատեսվում, ընդ որում՝ մի քանի էտապով։ Այս պահին դեռ թոքաբորբն է բուժվում»,- ասաց հիվանդանոցի մամուլի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը։

Վնասված են տիկնոջ 2 ոտքը եւ ողնաշարը։ Ավելի վաղ գրել էինք, որ կինն առաջին անգամ չէ նման քայլի դիմում:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից