Իրավական Տեսանյութեր 

Ես գործին նախորդող որոշակի պրոցեսներ եմ պատմել. Արսեն Թորոսյանը դուրս եկավ դատարանից

analitik.am

 

Այսօր՝ հուլիսի 3-ին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վկայի կարգավիճակով հրավիրվել էր դատարան: Քիչ առաջ դատարանից դուրս գալուց հետո Թորոսյանը լրագրողներին հայտնեց, որ պատասխանել է կողմերի հարցերին. «Բավականին երկար պատասխանեցի, հիմա դժվար կլինի վերարտադրել, եթե սպեցիֆիկ հարցեր կան, խնդրեմ»:

Ինչ վերաբերում է մամուլում հայտնված տեղեկություններին, թե ինքն այսօր սկանդալային տեղեկություններ պետք է հայտներ, Թորոսյանը նշեց, որ չի կարող բնորոշել՝ սկանդալային են, թե՝ ոչ. «Բայց կարծում եմ, որ իմ պատասխաններից նոր հանգամանքներ ի հայտ եկան, հիմա դատարանը պետք է որոշի ինչ անել դրանց հետ:

Ես գործին նախորդող որոշակի պրոցեսներ եմ պատմել, որին տեղյակ եմ եղել, որոնք հնարավոր է փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ»:

Նշենք, որ խոսքը վերաբերում է Թորոսյանի նախկին տեղակալ Արսեն Դավթյանի՝ կաշառք վերցնելու գործով դատական նիստին:

Հարցին՝ ընդունում է արդյո՞ք ինքը, որ իր ենթական կարող է կաշառք վերցրած լինել, նախարարն ասաց, որ իր ընդունելով չէ՝ ենթադրելով, որ կան փաստական հանգամանքներ՝ դրանք ապացուցող կամ հերքող. «Դատարանը պետք է որոշում կայացնի: Ես այն ժամանակ դատապարտել ու անընդունելի եմ համարել նման գործելաոճը, հիմա էլ վերահաստատում եմ»:

 

Նույն շարքից