Քաղաքականություն 

Ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցները շրջապատել են իրենց ԱԳՆ-ի շենքը և կատարում են ինչ որ գործողություններ․ պատգամավոր

 

Մի փոքր կտրվենք հայկական ներքաղաքական իրավիճակից և ուշադրություն դարձնենք, թե ի՞նչ է կատարվում Ադրբեջանում, որտեղ այս պահին ստեղծվել է մի շատ հետաքրքիր իրավիճակ։

Հիշեցնեմ, որ այսօր ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցները շրջապատել են իրենց ԱԳՆ-ի շենքը և կատարում են, ինչ որ գործողություններ։

Ազերիների Պետական Անվտանգության Ծառայությունը, իր հայտարարության մեջ ընգծել է, որ գործողությունները կապված են ԱԳՆ որոշ աշխատակիցների «հակապետական» գործողությունների հետ, որոնք ներկայացնում են վտանգ Ադրբեջանի համար։

Շատ ուշագրավ է, որ Ալիևը որոշել է թափ տալ իր ԱԳՆ-ն, փաստացի սկսելով որոշակի գործողություններ իր մտերիմ ԱԳՆ-ի երկարամյա ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդեպ։

Եթե ուզում ենք հասկանալ իրավիճակը Ադրբեջանում, ապա պետք է հաշվի առնել երկու հանգամանք-այնտեղ բռնապետություն է, որի գաղափարական հիմքում կա ընդհամենը երկու թեզ, դա հակահայկական ֆաշիզմն է և այսպես կոչված հեյդարիզմն է ։

Եթե հակահայկական ֆաշիզմի պրոպագանդայի հետ այնտեղ ամեն ինչ զարգանում է բավականին հետևողական, ապա հեյդարիզմը, որը բռնապետ Ալիևի իշխանության պահպանման հիմնական գաղափարական սյունն է։

Կարծում եմ, որ հաշվի առնելով օրեցօր վատացող սոցիալական իրավիճակը Ադրբեջանում, Ալիևը որոշել է անցնել կոշտ քայլերի ներքաղաքական դաշտում, որ մի կողմից ցույց տա իր ուժը, մյուս կողմից հանգցնի ձևավորող հակաալիևյան շարժումը իր թիմի մեջ։

Իհարկե, հիմնականում Ալիևը կհայտատարի, որ այս գործողությունները միտված են բացահայտելու «հայկական գործակալներին» իրենց ԱԳՆ-ի համակարգում, սակայն կրկնեմ, որ հիմնական պատճառը դա ներքաղաքական իրավիճակի սրացումն է։

Եվ այս քայլերով Ալիևը ընդհամենը լուծում է, իր իշխանության պահպանելու խնդիրը։

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից