Հասարակություն Սպորտ 

Մեսսին հեռանում է «Բարսելոնայից»

analitik.am

«Բարսելոնայի» ավագ Լեոնել Մեսսին պատրաստվում է 2021 թվականին լքել հարազատ ակումբը: Այս մասին գրում է Cadena SER-ը:

Աղբյուրի պնդմամբ, չնայած Մեսսին պատրաստվում էր շարունակել հանդես գալ կատալոնական գրանդում, վերջին անհաջողությունները ստիպել են մտածել փոփոխությունների մասին:

Cadena SER-ը նշում է, որ 33-ամյա արգենտինացին արդեն հանդերձարանում իր մտերիմներին հայտնել է, որ չի ուզում մնալ «Բարսայում»:

Մեսսին հոգնել է թիմի ներսից մշտական արտահոսքից ու այն խոսակցություններից, թե ինքն է ակումբում որոշումները կայացնում: Նա նաև դժգոհ է, որ ակումբն արդեն երկար ժամանակ չի կարողանում պլան կազմել, ինչը թույլ կտար հաղթել:

 

Նույն շարքից