Հասարակություն Պատահարներ 

Արագածոտնի մարզում 23-ամյա վարորդը Օրգովի ոլորաններում կոկա-կոլայով բարձված Mitsubishi բեռնատարով կողաշրջվել է

analitik.am

Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում 23-ամյա Նարեկ Մանուկայնը իր վարած Mitsubishi Ganter մակնիշի ավտոմեքենայով Օրգով գյուղի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու ծառերին և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Mitsubishi-ն գյուղացիները տրակտորի միջոցով դարձի բերեցին և քարշակով տեղափոխել են անվտանգ վայր:

Mitsubishi–ն էլ բարձված է եղել կոկա-կոլայով և ավտոմեքենան էլ հաշվառված է Էջմիածին քաղաքում գրանցված «Նավասարդ 2019» ՍՊԸ-ի հաշվեկշռում:

Նույն շարքից