Քաղաքականություն 

Թրամփը մտադիր է նախատոնական միջոցառումներին մասնակցել Ռաշմոր լեռան ստորոտին

analitik.am

 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսչորսյան տոնակատարությունը սկսելու է ուրբաթ օրը դեպի Ռաշմոր լեռը ճամփորդությամբ, չնայած կորոնավիրուսի համաճարակի հետ կապված մեծ խմբերի հավաքույթներից խույս տալու կոչերին: Այցին դեմ են նաեւ բնիկ ամերիկացի ցեղերը:

«Մենք հիանալի երեկո ենք անցկացնելու այնտեղ»,-ասել է Թրամփը ու նշել, որ լինելու է այնպիսի հրավառություն, ինչպիսին շատերը չեն տեսել:

Միջոցառման ժամանակ բաժանվելու են դիմակներ, սակայն դրանք կրելը չի լինելու պարտադիր: Հարավային Դաքոթա նահանգի հանրապետական կառավարիչ Քրիսթի Նոեմն ասել է, թե նրանք, ովքեր մտահոգություններ ունեն, կարող են մնալ տանը: «Այդ օրն այստեղ չի պահպանվելու սոցիալական հեռավորություն»,-ասել է նա:

Հուշարձանի պահպանման պատասխանատուն դատապարտել է Թրամփին` սոցիալական հեռավորություն պահպանելու հանգամանքն անտեսելու համար եւ նախազգուշացրել է այս միջոցառման ժամանակ անտառային հրդեհներ սկսվելու ու ստորգետնյա ջրերը աղտոտվելու հնարավորության մասին: Այս տարածքում հրավառություններ չեն անցկացված 2009 թվականից ի վեր, բնության պահպանության նկատառումներով:

Բնիկ ամերիկացիները` հնդկացիները, որոնք մտադիր են իրականացնել բողոքի ակցիաներ, քննադատում են Թրամփին այս միջոցառման պատճառով կորոնավիրուսը տարածելու վտանգի համար: Նրանք դժգոհ են նաեւ, որ ԱՄՆ-ի Անկախության տոնն անցկացվում է մի տարածքում, որը համարվում է սրբություն իրենց համար:

Ամերիկայի Ձայն

 

Նույն շարքից