Հասարակություն Միջազգային 

Մեկնարկել է Ղասեմ Սուլեյմանիի և նրա ուղեկիցների սպանության գործի հետաքննությունը

analitik.am

Իրանի ազգային անվտանգության խորհուրդը սկսել է Ղասեմ Սուլեյմանիի և նրա ուղեկիցների սպանության գործի հետաքննությունը:

Այս շրջանակում, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի գրասենյակում շաբաթ օրը տեղի է ունեցել հանդիպում `  դատական, քաղաքական, անվտանգության, հետախուզական և ռազմական գերատեսչությունների պատասխանատուների ներկայությամբ: հանդիպման ընթացքում,  կայացվել են համապատասխան որոշումներ:

Իրանի արտգործնախարարոության միջազգային ու իրավական հարցերի գծով տեղակալ Մոհսեն Բահարվանդը հայտարարել է, որ սպանության կազմակերպիչները հայտնի են և առաջիկայում կպարզվեն նաև  ամերիկյան անօդաչու սարքերի օպերատորները:

Թեհրանի դատախազ Ալ-Ղասի  Մեհրը հայտարարել է, որ պարզվել են նահատակ Ղասեմ Սոլեյմանիի սպանության մեջ դերակատար 36 անձանց անունները, որոնց թվում են ԱՄՆ-ի և այլ պետությունների քաղաքական ու ռազմական պաշտոնատարներ: Նա հավելել է, որ դատարանն արձակել է նրանց ձերբակալութնա վճիռը և Ինտերպոլին փոխանցել նրանց տվյալները

Թեհրանի դատախազը հայտարարել է, որ վերոնշյալ անձիքն մեղադրվում են սպանություն և ահաբեկչական գործողություն իրականացնելու մեջ և նշել, որ այդ ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ի նախագահ  Դոնալդ Թրամփը, որի նկատմամբ հետապնդումը շարունակվելու է անգամ նրա նախագահության շրջանի ավարտից հետո:

Հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ-ի զորուժի իրականացրած հարձակման հետևանքով, սպանվեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանին, Իրաքի Հաշդ ալ Շաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը և նրանց ուղեկցող ռազմական պաշտոնյաները:

Ամերիկացի պաշտոնատարները հաստատել են, որ հարձակումը կատարվել է նախագահ Թրամփի ուղղակի հրամանով:

Միջազգային իրավունքի տեսակետից, որևե երկրի պաշտոնատար անձանց և պետական ​​գործիչների վրա զինված հարձակումը համարվում է հարձակում այդ երկրի ինքնիշխանության դեմ: Հետևաբար, այս հրամանատարների դեմ իրաքյան հողի վրա ԱՄՆ ահաբեկչական գործողությունը կարող է հետապնդվել Իրաքի կառավարության կողմից:

Այս նպատակաուղղված ահաբեկչությամբ, ԱՄՆ-ն սպանել է հրամանատարների, որոնք վերջին տարիներին ծանր հարված էին հասցրել ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին:

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար և մեծարգո առաջնորդի ներկայացուցիչ Ալի Շամխանին ասել է.«ԱՄՆ-ն ու Սիոնիստական ​​ռեժիմը ատելություն էին տածում նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և նահատակ Աբու Մահդի ալ-Մոհանդեսի նկատմամբ, քանի որ նրանք անփոխարինելի դերակատարություն ունեին տարածաշրջանում թաքֆիրական ահաբեկչության դեմ պայքարում և ԱՄՆ-ի հակաահաբեկչական շոուն քողազերծելու հարցում»:

Այն ինչ պարզ է, հունվարի 3-ին, Իրաքում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և նրա ուղեկիցների դեմ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը հակասում է ՄԱԿ-ի հռչակագրին, հատկապես երկրների քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության և  ինքնիշխանության դեմ բռնություն չկիրառելու մասին չորրորդ հոդվածի երկրորդ կետին:

Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է միջազգային քաղաքական կազմակերպություններում ու կառույցներում հետամուտ լինել ԱՄՆ-ի կողմից միջազգային իրավունքների խախտման դեպքերին:   Իրանի Իսլամական Հանրապետությունը, միջազգային շրջանակներում, իրավական  հիմքերով, հետամուտ է լինելու, որպեսզի այս սպանությունն իրականացրած բոլոր հանցագործները պատժվեն:

Նույն շարքից